Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ծերություն և երկարակեցություն

Հայտնի է դարձել մոլորակի ամենատարեց բնակիչը

Հայտնի է դարձել մոլորակի ամենատարեց բնակիչը

Ճապոնիայի 115-ամյա բնակիչ Ձիրոեմոն Կիմուրան դարձել է Երկիր մոլորակի ամենաերկարակյաց բնակիչը, ում փոխանցվել է ռեկորդակրի տիտղոսը. նրա անունը կգրանցվի Գինեսի ռեկորդների գրքում, հայտնում է Взгляд-ը։

 

Կիմուրան ծնվել է 1897թ. ապրիլի 19-ին և իր ամբողջ կյանքի ընթացքում աշխատել է Կիոտո նահանգի  փոստային բաժանմունքներից մեկում։ Աշխատանքից դուրս գալուց հետո տղամարդը զբաղվել է ֆերմերությամբ։

 

Ճապոնացին իրեն լավ է զգում։ Նա կարծում է, որ մինչ այս տարիքին հասնելը նրան օգնել է հավասարակշռված դիետան, ինչպես նաև գիտակցությունը տոնուսի մեջ պահելու ձգտումը։ Օրինակ՝ հիմա նա սովորում է անգլերեն։

 

Ամենատարեց մարդու տիտղոսը նրան է փոխանցվել վերջերս երկու գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մահից հետո՝ ամերիկուհիներ Բես Կուպերի և Դինա Մանֆրեդինիի։

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ